Image Alt

Թանգարաններ

Թանգարաններ

Սյունիքում  գտնվող թանգարաններն ու պատկերասրահները արվեստի գանձարան են նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը: Ծանոթացեք  թանգարաններին, որոնք կարող եք այցելել Սյունիքում գտնվելու ընթացքում։

Ակսել Բակունցի տուն-թանգարան

Ակսել Բակունցի տուն-թանգարանը գտնվում է Գորիսում, Մաշտոցի 41 հասցեում:

Թանգարանում կա 500 ցուցանմուշ՝ լուսանկարներ, իրեր, գիտաօժանդակ նյութեր: Ամենամյա բակունցյան օրերին այստեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:

Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

Կապանի ժամանակակից արվեստի թանգարան:
Թանգարանում ցուցադրվում են գեղանկարիչների, քանդակագործների, գրաֆիկների և դեկորատիվ կիրառական արվեստի վարպետների աշխատանքները։ Հասցե` Կապան, Ռոմանոս Մելիքյան 8:

Համո Սահյանի տուն-թանգարան

Համո Սահյանի տուն-թանգարանը գտնվում է Սիսիանում, Լոր գյուղի 3-րդ փողոցում:
Համո Սահյանի տուն-թանգարանում վերակենդանացված է սահյանական շունչը: Այստեղ են գրողի գրասեղանը, գրամեքենան, հայտնի ցիլինդրը և շատ այլ անձնական իրեր: Թանգարանի առաջին հարկում դրված է թոնիրը, որի մասին Սահյանը նաև բանաստեղծություններ է գրել: Պահպանվել է նաև հացի տաշտը:

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը գտնվում է Սիսիանում, Ադոնցի 6ա հասցեում:
Թանգարանի ‎ֆոնդերը ձևավորվել են հիմնադրման օրից և ներկայացնում են Սիսիանի տարածաշրջանը երկու բաժնով՝ հնագիտություն և ազգագրություն:

Սերո Խանզադյանի տուն-թանգարան

Սերո Խանզադյանի տուն-թանգարանում պահվում են գրողի անձնական իրերը, գրական-հասարակական գործունեությունը ներկայացնող նյութեր, ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են գրողի ապրած ժամանակաշրջանի կյանքն ու կենցաղը: Հասցե` Գորիս, Արզումանյան 32:

Գորիսի երկրագիտական թանգարան

Գորիսի տարածաշրջանը ներկայացնող երկրագիտական թանգարան, որ գտնվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Գորիսի Երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1948 թ։ Մարզի առաջին թանգարանն է։  Թանգարանում կենտրոնացված են տարածաշրջանի պատմությունն ու մշակույթն արտացոլող 5300 և ավելի միավոր ցուցանմուշ։ Ունի հնագիտական հարուստ հավաքածու։Հատկապես ուշագրավ են եզակի համարվող Հնգադեմ կուռքն (մթա 2-րդ հազ) ու Առյուծի արձանիկը (մթա VIII-VII դդ)։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on