Սիսիան
Սիսիանի պատմական ռեսուրսներ
Սիսիանի տարածաշրջանը հարուստ է հնագույն և միջնադարյան պատմամշակութային ժառանգությամբ, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար։
Սիսիանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում և հանդիսանում է խոշորացված Սիսիան համայնքի վարչական կենտրոնը, որը ներառում է քաղաքը և 35 գյուղական բնակավայրեր: Տեղակայված է Որոտան գետի երկու ափերին՝ Երևան-Մեղրի միջպետական ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ: Համայնքն ունի մոտ 30 000 բնակչություն։
Պատմաաշխարհագրական առումով մշտապես մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի կամ Սիսական աշխարհի մեջ, ի սկզբանե եղել է նրա նահապետների ու իշխանական տների գահանիստը, վարչաքաղաքական ու կրոնական կենտրոնը՝ հիմնականում զբաղեցնելով պատմական Սյունիքի Ծղուկ գավառի տարածքը: Վաղ միջնադարում կրել է Սյունի անունը, իսկ 1935-1940 թթ.՝ Սիսավան անունները:
Հնագույն հուշարձաններ.
- Քարահունջ (Զորաց Քարեր). մեգալիթյան համալիր՝ հայտնի որպես Հայաստանի «Սթոունհենջ», թվագրվում է մ.թ.ա. 3-1-ին հազարամյակներով: Կարևոր է ոչ միայն պատմական, այլև աստղագիտական նշանակությամբ:
- Ույծի մեգալիթյան բնակատեղի. (մ.թ.ա. 3-1-ին հազարամյակներ):
- Ուխտասարի ժայռապատկերներ․ 3300 մ բարձրության վրա մեր նախնիների կողմից բազալտե սալաքարերի վրա արված ժայռապատկերներ
- Որոտանի քարերի սիմֆոնիա (Բազալտե սյուներ Որոտան գետի երկայնքով)
- Պորտաքար, ծիսական քար՝ կապված հողի բերրիության, պտղաբերության և մայրության աստծո պաշտանմունքի հետ, գտնվում է 11 կմ Սիսիանից դեպի Գորիս ավտոճանապարհի եզրին
- Աղիտուի քարանձավ, գ․ Աղիտու


Հուշարձաններ.
- Թանահատի վանք (Սուրբ Ստեփանոս եկեղեցի). Թվագրվում է 4-5-րդ դարերով:
- Սիսիանի սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Սյունի վանք, Սիսավանի եկեղեցի), 6-7-րդ դարեր:
- Որոտնավանք. հիշատակվում է 4-րդ դարից, զարգացում է ապրել 10-11-րդ դարերում:
- Որոտնաբերդ. Հիշատակվում է 5-րդ դարից, եղել է կարևոր պաշտպանական կառույց:
- Աղիտուի հուշակոթող. 6-7-րդ դարեր:
- Սյունի բերդ. վաղ միջնադարյան ամրոց՝ Որոտան գետի ձախ ափին:
- Վասակաբերդ (13-րդ դար), գ․ Հացավան
- Մելիք Թանգու կամուրջ (19-րդ դար), գ․ Որոտան
- Արզումանի կամուրջ (17-րդ դար), գ․ Դարպաս
- Շաղատի ձիթհան (19-րդ դար)
- Տոլորսի ջրասույզ սբ Հռիփսիմե եկեղեցի
- սբ Գևորգ եկեղեցի, (17-րդ դար), գ․ Լոր
- Լորիկ իշխանի մահարձան, գ․ Լոր
- Անգեղակոթի գերեզմանատուն
- սբ Ստեփանոս եկեղեցի, գ․ Անգեղակոթ
- Աղջկա արձան, Սիսիան
- 40 աղբյուր հուշարձան, Սիսիան
Թանգարաններ և մշակութային կենտրոններ.
- Սիսիանի պատմության թանգարան. Զբոսաշրջիկների մշտական այցելավայրերից է՝ տարածաշրջանի հարուստ պատմությունը ներկայացնելու համար:
- Հայաստանի պետական պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղ
- Համո Սահյանի տուն-թանգարան, գ․ Լոր
- Արտաշես Հովսեփյանի և Զաքար Խաչատրյանի տուն-թանգարան

Սիսիանի բնական ռեսուրսներ
Սիսիանի տարածաշրջանը գտնվում է Սյունիքի բարձրավանդակի և Զանգեզուրի լեռնաշղթայի հատման գոտում, ինչը պայմանավորում է նրա բնության բազմազանությունն ու ռեսուրսները:
Ջրային ռեսուրսներ.
- Որոտան գետի ավազան. տարածաշրջանի բոլոր գետերը պատկանում են Որոտան գետի ավազանին (Որոտան, Այրիգետ, Շաքի, Լորագետ և այլն):
- Շաքիի ջրվեժ. Հայաստանի ամենագեղեցիկ բնական հուշարձաններից է և զբոսաշրջային կարևոր վայր:
- Ջրամբարներ. Սպանդարյանի, Անգեղակոթի, Շամբի և Տոլորսի ջրամբարները, որոնք նաև հիդրոէներգետիկ համակարգի (Որոտանի ՀԷԿ համալիր) մաս են կազմում:
- Հանքային ջրեր. Սիսիանը հարուստ է տաք հանքային աղբյուրներով։ Այս աղբյուրները ժողովուրդն անվանել է «թթու ջուր» կամ «կծու ջուր»: Որոտան գյուղում կա մոտ 40C ջերմությամբ հանքային աղբյուր:
Հանքահումքային ռեսուրսներ.
Տարածաշրջանում առկա են պղինձ-մոլիբդենային և ոսկի-բազմամետաղային հանքավայրեր ու հանքերևակումներ, ինչպես նաև ոչ մետաղական հանքեր:
Բուսական և կենդանական աշխարհ.
Լծենի և Արևիսի անտառներն ու ընդհանուր տարածքը հարուստ է կենդանական աշխարհով: Կենդանիներից հանդիպում են արջ, գայլ, աղվես, նապաստակ, վայրի այծեր, խոզեր, լուսաններ և կզաքիսներ: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով:
Ռելիեֆ և կլիմա.
Սիսիանի գոգավորությունն ունի լեռնային ռելիեֆ, որը ձևավորում է հատուկ կլիմայական պայմաններ, որտեղ տեղումները համեմատաբար քիչ են, բայց առկա է բարենպաստ միջավայր գյուղատնտեսության որոշ ճյուղերի զարգացման համար:
