«Սյունիքի ազատագրական պայքարի» թանգարան Հարժիսում
Թանգարանն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ Սյունիքի առանցքային դերին՝ Հայոց պետականության վերականգնման գործում, ինչպես նաեւ Հայ ազգի զարթոնքի տարբեր գործողություններին՝ դարերի ընթացքում։ Թանգարանային նյութերը ներկայացված են հինգ լեզվով` հայերեն, ֆրասներեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն։ Սա նմանօրինակ առաջին թանգարանն է Սյունիքում։
