Image Alt

Հիշարժան վայրեր

Հին Հալիձոր

Հալիձոր գյուղը Գորիսից 12 կմ հեռավորության վրա է: Գյուղը մտել է Հաբանդ գավառի մեջ և X դարում հիշվել է «Հալիս» ձևով: Այստեղ նշանավոր է Կուսանաց անապատը, որտեղ մայրապետ Հռիփսիմե կույսի ջանքերով կազմվել է ընտիր ժողովածու: 1653 թվականին Հռիփսիմե կույսն անապատում ուներ օրիորդաց ուսումնարան:

X դարում իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դարը: Գյուղի եկեղեցին XVII դարի սկզբի շինություն է: Գյուղից 1 կիլոմետր արևելք գտնվում է Վնսարի կամ Վանասարի հուշարձանների համալիրը, ուր պահպանվել են երեք խաչքար և մի քանի գերեզմանաքարեր: Գյուղում զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ: Հենց այստեղից էլ սկիզբ է առնում աշխարհի ամենաերկար ճոպանուղին:

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on