Հետաքրքիր փորձ

Goris handmade ՍՁ
«Goris Handmade» սոցիալական ձեռնարկությունը ստեղծվել է Կանանց Զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ:
Կենտրոնանալով հայկական ավանդական ձեռագործ արհետների ու ջուլհակագործութան վերաարժեվորման վրա՝ «Գորիս Հենդմեյդ» ձեռնարկությունում կանայք զբաղվում են գորգագործությամբ և կարպետագործությամբ, արտադրում են ձեռագործ գործվածք բնական բրդից և մշակում են մի շարք գրավիչ և որակյալ բրդյա ապրանքներ և տնային պարագաներ, կարպետներ և ձեռագործ հուշանվերներ՝ համադրելով ավանդական զարդանախշերը ժամանակակից դիզայնի հետ
Այն գտնվում է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում ձեռնարկությունը , որտեղ կազմակերպվում են վարպետության դասեր, շրջայցներ արհեստանոցում՝ այցելուներին ծանոթացնելու բրդի մշակման ավանդական և նոր տեխնիկաներին և հայկական գորգի ու տեքստիլի արտադրության գործընթացին:
«Գորիսի Ֆրանսախոսների մշակութային կենտրոն» ՀԿ
«Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն» ՀԿ ստեղծվել է Վիեն-Գորիս քույր քաղաքների համագործակցության և SPFA համատեղ ջանքերով։
Կենտրոնը համախմբում է ֆրանսախոս երիտասարդների, ապահովում է մշտական շփումը օտարերկրացիների հետ, կազմակերպվում է մշակութային և կրթական ծրագրեր Հայաստանում և Հայաստանից դուրս։ Ամառային ֆրանսախոս դպրոցում գործում է նաև ֆրանսախոսների համար նախատեսված ճամբար, որտեղ իրենց առօրյան անց են կացնում 80 ֆրանսասերներ։Կենտրոնին կից գործում է ՍՁ «Տարազ» կարի արտադրամաս։


GO CENTER Օտար լեզուների դասավանդման կենտրոն
Մենք տրամադրում ենք անգլերեն լեզվի որակապես տարբերվող ուսուցում ուղիղ հաղորդակցման մեթոդի վրա։
Մենք տրամադրում ենք նաև համաժամանակյա և գրավոր թարգմանություն և զբոսաշրջային արշավների ծառայություններ՝ զբոսավարի ուղեկցությամբ։
