Image Alt

Հիշարժան վայրեր

Բաղակի Քար

Բաղակի Քար կամ Բաղակաքար բերդը Սյունիքի նշանավոր բերդերից մեկն է և շատ է հիշատակվում պատմագիրների կողմի: Ոմանք նույնիսկ Բաղակի Քարը նույնացնում են Բաղաբերդի հետ, ինչը ճիշտ չէ: Դրանք տարբեր պաշտպանական կառույցներ են, որոնք գտնվում են միմյանցից 700-800 մետր հեռավորության վրա՝ Ողջի գետի հակադիր ափերի բարձր ժայռերի գլուխներին:

Սկսած 4- դարից բերդը հիշատակվում է միջնադարյան պատմիչների կողմից: Ըստ էության՝ Բաղակի Քար բերդը համարվել է Բաղաբերդ ամրոցի անառիկ դուռը, առանց որի գրավման հնարավոր չէր մոտենալ մայր ամրոցին: Ավանդությունը պատմում է, որ Բաղաբերդը և Բաղակի Քարը կապված են եղել շղթայով, որով փորի վրայով սողալով՝ հաղորդակցություն է ապահովվել երկու ափեր միջև:

Դա այն նշանավոր մազե ճոպանն էր, որ դարերի ընթացքում պահպանվել է սերունդների հիշողության մեջ:Պատմությունից իմանում ենք, որ բերդը բազմիցս ենթարկվել է թշնամիների հարձակումներին, սակայն հերոսաբար դիմադրել է՝ապահովելով դեպի Բաղաբերդ ամրոց տանող ճանապարհը: Բերդում կար նաև համանուն վանք, ուր կային մեծաթիվ գանձեր ու ձեռագիր մատյաններ:

Ավանդությունը պատմում է, որ այդ վանքի բակում է թաղվել մի նշանավոր ռազմիկ, ով ոչ թե տղամարդ, այլ մի երիտասարդ աղջիկ է եղել: Նա նշանավոր նետաձիգ է եղել և գլխավորել էնշանավոր բերդերից մեկի՝ Աղջկաբերդի պաշտպանությունը: Սյունիքի պատմիչները վկայում են, որ թշնամին Բաղակի Քար բերդը գրավել է 1126թ., որից հետո էլ ավարի է մատնել հարստությունը, իսկ ձեռագիր մատյանները ոչնչացրել:

 

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on