Image Alt

Բնական Հրաշալիքներ

Բնությունը բացահայտելու քո ճանապարհը

Շաքիի ջրվեժի լեգենդը

Զանգեզուրի բնության հրաշալիքներից մեկը` Շաքիի ջրվեժը գտնվում է Սյունիքի մարզում` Սիսիան քաղաքից 3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Շաքիի ջրվեժը գտնվում է ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա, Որոտանի կիրճում` Որոտանի վտակ Շաքի գետ վրա: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է, նրա տեղանքը խորը կիրճ է` հարուստ ժայռերով և քարայրներով: Ջրվեժն ինքնին  առասպելական շքեղ տեսք ունի։

Ջրվեժի անվանման հետ կապված կա հայտնի լեգենդ, որի  համաձայն՝ ջրվեժն անվանվել է ի պատիվ Շաքե անունով մի աղջկա, ով փախել էր թշնամու գերությունից։ Երբ նրանք փորձել էին բռնել Շաքեին, նա  Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել։ Թշնամիները հասնում են նրա ետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին։ Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով։

Սատանայի կամուրջ

Սատանայի կամուրջ
Սատանայի կամուրջը բնական կամուրջ է Որոտանի վրա։ Անվան հետ կապված տարբեր բացատրություններ կան, վարկածներից մեկի համաձայն կամրջի տակ շատ ավելի քիչ ջուր է մտնում, քան այնտեղից դուրս է գալիս։ Բանն այն է, որ հանքային աղբյուրները գտնում են հենց կամրջի տակ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ: Դրա շնորհիվ առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակով հոսում է սակավաջուր գետակ, սակայն փոխարենը կամրջից դուրս է գալիս ջրառատ Որոտանը: Դարեր առաջ տեղի բնակիչները չկարողանալով բացատրել երկրաբանական այդ պրոցեսները, այն համարել են սատանայի գործ, իսկ կամուրջն անվանել «Սատանայի կամուրջ»

Lorem Ipsum-ը տպագրության և տպագրական արդյունաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է: Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական…

Խուստուփ լեռ

Խուստուփ
Խուստուփ լեռը գտնվում է Կապանի մոտ, բարձրությունը 3201 մետր է։ : Ունի հարուստ բուսականություն, հյուսիս-արևելյան հատվածն անգամ անտառածածկ է: Լեռան լանջերին կան նաև քարանձավներ ու քարափներ: Վերջին 100 մետրը ժայռոտ է։ Խուստուփ լեռան վերելքը կազմակերպում են գիշերակացով, քանզի բավականին հեռու է գտնվում Կապան քաղաքից՝ մոտ 9 կմ։

Lorem Ipsum-ը տպագրության և տպագրական արդյունաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է: Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական…

Որոտանի կիրճ

Որոտանի կիրճ
Որոտանի կիրճը գտնվում է Որոտան գետի հովտի հարավային մասում, Հարժիս գյուղից 1 կմ հեռավորության վրա։ Գյուղից Որոտանի ձորը տանող ճանապարհը ժայռի արևմտյան եզրով իջնող, հիմնականում ոտքով անցանելի ճանապարհն է։ Երկարությունը մոտ 8 կմ է, խորությունը՝ 500 մ։

Lorem Ipsum-ը տպագրության և տպագրական արդյունաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է: Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական…

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on