Image Alt

Մեր մասին

Սյունիք DMO-ի մասին

«Սյունիքի տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ն (SYUNIK DMO) հիմնադրվել է 2021 թվականի հուլիսին՝ ԱՄՆ ՄԶԳ USAID «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ։ Այն ինքնավար գործընկերային կազմակերպություն է, որը միավորում է ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածների շահերը՝ նպատակ ունենալով զարգացնել Սյունիքի մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքները և մարզը դարձնել գրավիչ և մրցունակ զբոսաշրջային ուղղություն:

Առաքելություն

Syunik DMO-ի առաքելությունն է համախմբել բոլոր լծակներն ու հնարավորությունները՝ մարզում զբոսաշրջության ոլորտը և ոլորտում աշխատող բոլոր կազմակերպություններին ավելի տեսանելի դարձնելու բոլոր հարթակներում: Կազմակերպությունը ձգտում է ակտիվացնել սոցիալական ներգրավվածությունը համայնքային կյանքում, տրամադրել մշտական թարմացվող տեղեկատվություն զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպություններին և անհատ զբոսաշրջիկներին: Առաքելության կարևորագույն բաղադրիչներից է նաև տարբեր միջազգային կազմակերպություններին ներգրավելը մարզի զբոսաշրջության հիմնախնդիրների լուծման հարցում։

Տեսլական

Syunik DMO-ի տեսլականն է ունենալ ավելի զարգացած ինստիտուցիոնալ կարողություններ և ձեռք բերել ֆինանսական կայունություն՝ ապահովելով կազմակերպության երկարաժամկետ կենսունակությունը: Կազմակերպությունը նաև նպատակ ունի նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը և երիտասարդների ներգրավվածությանը տարբեր ծրագրերին և համայնքային կյանքին՝ դրանով իսկ ապահովելով զբոսաշրջության ոլորտի կայուն և ներառական զարգացում։

Հիմնական նպատակներ

  • Բացահայտել Սյունիքի մարզի զբոսաշրջային զարգացման նախադրյալները։
  • Իրականացնել Սյունիքի մարզի զբոսաշրջային ռեսուրսների (բնական, պատմամշակութային) քարտեզագրում և փաստաթղթավորում։
  • Խթանել Սյունիքի մարզի զբոսաշրջային ռեսուրսների զարգացումը, այդ թվում՝ նոր և բազմազան զբոսաշրջային առաջարկների մշակումը։
  • Կազմակերպել դասընթացներ՝ հյուրընկալության ոլորտի որակի բարձրացման և վերահսկման նպատակով։
  • Նպաստել Սյունիքի մարզի՝ որպես զբոսաշրջային տարածաշրջանի առաջխաղացմանը տեղական և միջազգային շուկաներում:
  • Սյունիքի մարզում իրականացնել և (կամ) աջակցել միջոցառումներին, այդ թվում՝ փառատոների կազմակերպմանը։
  • Խթանել հանրայինմասնավոր հատվածի համագործակցությունը՝ ի նպաստ Սյունիքի զբոսաշրջության զարգացման:
  • Կազմակերպել Կազմակերպության անդամների շահերի պաշտպանությունը։

 

Syunik DMO-ն հանդիսանում է տեղեկատվական կենտրոն մարզի զբոսաշրջության ոլորտի ռեսուրսների վերաբերյալ, կապող օղակ անհատ զբոսավարների և մարզ այցելող զբոսաշրջիկների միջև, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն տարբեր շահագրգիռ կառույցներին:

Շահառուների շրջանակը բավականին լայն է՝ ներառելով համայնքի բնակիչները, մարզ այցելած զբոսաշրջիկները, ՏԻՄերը, հյուրընկալության ոլորտի բիզնեսները, անհատ զբոսավարները, ինչպես նաև զբոսաշրջությամբ հետաքրքրվող բոլոր կառույցներն ու անհատները։

Իրականացված Հիմնական Գործողություններ և Ձեռքբերումներ (2023-2025 թթ.)

Քարտեզագրում և Տվյալների Բազայի Ստեղծում:
  • Ավարտվել է Սյունիքի մարզի զբոսաշրջային ռեսուրսների (բնական, պատմամշակութային) և ծառայություններ մատուցողների (գիշերակաց, սննդի օբյեկտներ, գիդեր, փորձառություններ) ամբողջական քարտեզագրումը։
  • Ստեղծվել է համապարփակ տվյալների բազա, որի նկարագրությունները թարգմանվել են անգլերեն՝ միջազգային այցելուների համար մատչելիությունն ապահովելու նպատակով։
  • Քարտեզագրվել են նաև այն տուր-օպերատորները, որոնք Սյունիքը ներառում են իրենց ծրագրերում:
  • Իրականացվել են զբոսաշրջային ոլորտի շահագրգիռ կողմերի, զբոսաշրջիկների և մարզի զբոսաշրջային կարիքների գնահատումներ։
Թվային Ներկայություն և Մարքեթինգային Նյութեր:
  • Մարզի զբոսաշրջությունը ներկայացնող www.visitsyunik.am վեբ կայքը մշտապես վարվում և թարմացվում է՝ հավաքագրված նյութերով, ռեսուրսներով և ծառայություններով, ինչը այցելուներին թույլ է տալիս մեկ տեղից ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան։
  • Սյունիքի մարզի զբոսաշրջության առաջխաղացմանը միտված 2 սոցիալական հարթակներում (Facebook, Instagram) ակտիվորեն վարվում են էջեր՝ մշակված ինֆորմացիայի տեղադրմամբ և խոշոր ինֆլուենսերների հետ համագործակցությամբ։
  • Մշակվել և տպագրվել են մարքեթինգային նյութեր՝ Գորիսի քարտեզ (300 օրինակ), Սյունիքի զբոսաշրջային վայրերը ներկայացնող բացիկներ (400 օրինակ) և զբոսաշրջային տեղեկատվական գրքույկ (200 օրինակ)։
    Ստեղծվել է մարզի գրավչությունը ներկայացնող տեսահոլովակ, որը ցուցադրվել և տարածվել է սոցիալական հարթակներում՝ բարձրացնելով Սյունիքի ճանաչելիությունը:
Զբոսաշրջային Ապրանքների Մշակում և Նորարարություն:
  • Միջռեգիոնալ համագործակցության շրջանակներում մշակվել և ստեղծվել են 3 թեմատիկ զբոսաշրջային փաթեթներ՝ Գաստրո, Արկածային և Քայլարշավային։
  • Մշակվել է Սյունիքի մարզի 2 նոր զբոսաշրջային պրոդուկտ, այդ թվում՝ արկածային զբոսաշրջային փաթեթներ և «Արհեստների տուն» փորձառություն՝ մարզում հայտնի արհեստների ցուցադրության համար։
  • Կազմակերպվել են քայլքուղիների փաթեթների մշակման դասընթացներ AFRAT ֆրանսիական կազմակերպության և CEPFA հիմնադրամի հետ։ Իրականացվել են արշավներ դեպի Հին Հարժիս և Ալան թագավորի պալատի ավերակներ, Որոտան գետ և Հին Հարժիսի կամուրջ։
Համագործակցություններ և Կարողությունների Զարգացում:
  • Ավստրիական Զարգացման Բանկի հետ համագործակցությամբ կազմակերպվել են խոհարարական դասընթացներ 20 անձի համար Մեղրիում, Կապանում և Գորիսում, որոնք հիասքանչ արդյունքներ են տվել՝ բարձրացնելով հյուրընկալության ոլորտի որակը։
  • PUM Նիդեռլանդական կազմակերպության հետ երկու անգամ կազմակերպվել են հացթխելու դասընթացներ, որոնցից հետո ավելի քան 10 Արցախից տեղահանված կանայք անցել են աշխատանքի՝ նպաստելով նրանց ինտեգրմանը և զբաղվածությանը։
  • Ֆրանսիական Afrat լեռնարշավային կազմակերպության հետ համագործակցությունը շարունակվում է։ Մասնակցել ենք Afrat-ի կազմակերպած քայլարշավային փառատոններին, իսկ այս տարի պատրաստվում ենք հյուրընկալել փառատոնը Գորիսում։ Դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է արշավային սարքավորումների ձեռքբերում, որոնք կներառվեն Visitsyunik.am կայքի «Խանութ» բաժնում՝ ուղիղ վաճառքի կամ վարձակալության համար։
  • Ստեղծվել է մշտական արշավական ակումբ՝ ավելի քան 30 ակտիվ մասնակիցներով, ինչը խթանում է ակտիվ զբոսաշրջությունը մարզում։
  • Կազմակերպվում են եռամսյակային բիզնես հանդիպումներ մարզի զբոսաշրջության բիզնես ոլորտի շահագրգիռ կողմերի հետ, որոնց ընթացքում քննարկվում են ոլորտի հիմնական մարտահրավերները, լուծման եղանակները, նորությունները, պրոդուկտները և միջազգային տենդենցները։
Մշակութային և Միջազգային Գործունեություն:
  • Աջակցություն է ցուցաբերվել հայ-իրանական «Համագործակցության մետաքսե գորգ» փառատոնի կազմակերպմանը, կազմակերպվել է գիշերակաց երաժիշտների համար և բեմադրվել է «Կյուրոս և Տիգրան» ներկայացումը։
  • Ակսել Բակունցի տուն-թանգարանում ստեղծվել է տուրիստահաճո միջավայր. Բակունցի և նրա մոր նկարի վրա ներդրվել է «Արլուպա» ծրագիրը, որտեղ Բակունցը պատմում է իր մասին։ Ստեղծվել է երկլեզու բրոշյուր, որը ներկայացնում է թանգարանի պատմությունը և Գորիսի այլ տեսարժան վայրեր։
  • Ապակենտրոնացված կառավարման այցի շրջանակում Syunik DMO-ի թիմով այց է կատարվել Վիեննա՝ միջազգային փորձի փոխանակման և համագործակցության հնարավորությունների ուսումնասիրման նպատակով։

Ապագա Գործունեություն և Ռազմավարական Քայլեր (01.07.2025 - 15.12.2025 թթ.):

Շարունակական Քարտեզագրում և Թվային Ռազմավարություն:
  • Տարածաշրջանի զբոսաշրջային ռեսուրսների և ծառայություններ մատուցողների համակարգման շարունակում՝ ամբողջական տվյալների բազա ստեղծելու համար։
  • Սոցիալական մեդիայի էջերի ակտիվ կառավարում և www.visitsyunik.am կայքի կանոնավոր թարմացում արդիական բովանդակությամբ։
  • Շարունակական զբոսաշրջիկների բավարարվածության հարցումներ՝ ծառայությունների շարունակական բարելավման համար։
Զբոսաշրջային Ապրանքների Մշակում և Մեդիա Արտադրություն:
  • Առնվազն 2 նոր զբոսաշրջային ապրանքի և 2 նոր ուղղության ստեղծում՝ առաջարկների բազմազանեցման համար։
  • Մարքեթինգային նյութերի (տեսանյութեր, լուսանկարներ) մշակում՝ տարածաշրջանի արդյունավետ առաջխաղացման համար։
Ճանաչողական Այցեր:

Տուրօպերատորների համար ճանաչողական այցերի կազմակերպում դեպի Սյունիքի մարզ՝ տեսանելիությունը բարձրացնելու նպատակով։ Այդ շրջանակներում նախատեսվում է «Սյունիքի խորքերը» տեղեկատվական-ճանաչողական այց (04-05.11.2025 թ.), որի ընթացքում մասնակիցները կծանոթանան Սյունիքի զբոսաշրջային ներուժին, ավանդական արհեստներին, գաստրոնոմիային և բնությանը: Այցը ներառում է լավաշի և խեցեգործության վարպետության դասեր, մրգային գինիների և թթի համտես, բնական կոսմետիկայի պատրաստում, ազգային պարերի վարպետության դաս, հյուրանոցային բազայի զննում, պանրի համտես «Էլոլա» ընկերությունում, թեյի արարողություն Թեյի քարանձավում, Հին Հարժիսի այցելություն և ջիպ շրջագայություն:

Թվային Փոխակերպում. R2D Syunik դրամաշնորհ:

Նպատակն է ստեղծել համապարփակ թվային էկոհամակարգ՝ տարածաշրջանում զբոսաշրջությունը խթանելու և տեղական բիզնեսներին թվային հնարավորություններ տրամադրելու համար։ Այն ներառում է՝

  1. «Syunik Trip Plans» բջջային հավելված: Զբոսաշրջային ծառայությունների ուսումնասիրման, պլանավորման և ամրագրման համար՝ ինտուիտիվ ինտերֆեյսով և անհատականացված առաջարկներով։
  2. Անվտանգ բազմարժութային վճարային համակարգ: Թափանցիկ և արդյունավետ առցանց գործարքներ՝ միջազգային և տեղական վճարման եղանակների (Հայկական բանկեր, Visa, MasterCard, ArCa, Apple Pay, Google Pay, IDram) աջակցությամբ, ինչպես նաև AMD/USD/EUR արժույթներով։ Անվտանգությունը կապահովվի PCI DSS համապատասխանությամբ, 3D Secure-ով և խարդախության հայտնաբերմամբ։
  3. Visitsyunik.am կայքի ընդլայնում: Տվյալների վրա հիմնված ինտերակտիվ վեբ հարթակ՝ բարելավված օգտատիրոջ փորձով և բազմալեզու աջակցությամբ։ Այն կդառնա կենտրոնական հանգույց՝ տեսարժան վայրերի ուղեցույցով, ինտերակտիվ քարտեզով, իրադարձությունների օրացույցով, ճանապարհորդության պլանավորման գործիքով և բլոգով։
Ակնկալվում է տեղական բիզնեսի եկամուտների 40% աճ, Սյունիքի դիրքերի 2x ամրապնդումը համաշխարհային շուկայում և զբոսաշրջիկների 24/7 սպասարկում։
Մտքեր և Մտահաղացումներ՝ հիմնված Syunik DMO ռազմավարությանը և տեսլականներին:
  • Հյուրընկալության Ոլորտի Աշխատաշուկա: Հյուրընկալության ոլորտի աշխատաշուկայի զարգացում և վերապատրաստում՝ կադրերի պակասի (վաճառքի մենեջերներ, SMM մասնագետներ, խոհարարներ, գիդ-թարգմանիչներ) լուծման, որակի ապահովման, միջազգային փորձի ներգրավման և նեղ մասնագիտացված դասընթացների կազմակերպման միջոցով։
  • Գյուղական Բնակավայրերի Զարգացում: Քարանձավային հին գյուղերի (Խնձորեսկ, Հալիձոր, Շինուհայր) զարգացում՝ որպես զբոսաշրջային կենտրոններ՝ առաջարկելով քարանձավային գիշերակաց, գաստրո-փորձառություններ, տեղական ուղեկցորդների ցանցի զարգացում, արշավներ և ձիարշավներ։
  • Փորձագետների Ներգրավում: Փորձագետների ներգրավում՝ զբոսաշրջային ուղղությունների վեր հանման (Գորիսի և հարակից բնակավայրերի եզակի բնության և մշակույթի խորքային ուսումնասիրություն), զբոսաշրջային երթուղիների (գաստրո, արշավներ, քարանձավային տուրեր) նախագծման և մարքեթինգային ռազմավարության մշակման համար։
  • Ակտիվ Զբոսաշրջային Փորձառություններ: Քայլարշավային և արշավային ուղիներ (Գորիս-Խնձորեսկ-Շինուհայր, Ալան թագավորի պալատ), ձիարշավներ (Գորիս-Բարձրավան, Շինուհայր-Խոտ քարանձավներ), սպորտային և արկածային զբոսաշրջություն (պարագլայդինգ, լեռնային հեծանվավարություն), գաստրո-փորձառություններ և մշակութային միջոցառումներ, գյուղական զբոսաշրջություն։
  • SYUNIK DMO Մարքեթինգ և Ստեղծված Պրոդուկտների Խթանում: Տեղական և միջազգային շուկաների տարանջատում, սոցիալական մեդիայի ակտիվ օգտագործում, բրենդավորման ռազմավարություն, շահագրգիռ կողմերի ներգրավում և էլեկտրոնային մարքեթինգի կիրառում։
  • ՍՅՈՒՆԻՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՆՔՆԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ: Կայունության ապահովում հուշանվերների արտադրության միջոցով (մշակութային, պատմական, գաստրոնոմիական, էկո-հուշանվերներ)՝ վաճառք տեղական կետերում և օնլայն հարթակներում, համագործակցություն տուր օպերատորների հետ։
  • Փառատոների Կազմակերպում: Էկո-տուրիզմի և բնական ժառանգության, գաստրոնոմիական և մշակութային, արկածային զբոսաշրջության փառատոների կազմակերպում՝ մարզի մշակութային, պատմական, գաստրոնոմիական, էկո-տուրիզմի և արկածային պրոդուկտները ներկայացնելու համար։
Syunik DMO-ն իր նվիրված աշխատանքի և նորարարական մոտեցումների շնորհիվ շարունակում է կարևոր դեր խաղալ Սյունիքի մարզի զբոսաշրջության զարգացման գործում՝ այն դարձնելով գրավիչ և մրցունակ ուղղություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային զբոսաշրջիկների համար։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on