Image Alt

Բնակավայրեր

Մեղրի

Հայաստանի հարավային դարպաս համարվող Մեղրի քաղաքը գտնվում է Զանգեզուր լեռնաշղթայի հարավ-արևելքում՝ Մեղրի գետի ափին։ Սյունիքի մարզում և սահմանակից է Իրանին։ Այն գտնվում է մայրաքաղաք Երևանից՝ 376 կմ, իսկ մարզկենտրոն Կապանից 73 կմ հեռավորության վրա։

Մեղրին բաժանված է երկու թաղամասի՝ «Մեծ թաղ», որը գտնվում է Մեղրի գետի ձախ ափին և «Փոքր թաղ»՝ գետի աջ ափին։ Մեղրին համարվում է Հայաստանի ամենահին բնակավայրերից, քաղաքի տարածքում հայտնաբերվել են Երկաթի դարաշրջանի ավերակներ։ Քաղաքը հիմնադրվել է 906 թվականին՝ Սմբատ Առաջին թագավորի կողմից։ Մեծ թաղի հյուսիսային հատվածում է գտնվում 10-11-րդ դարերով թվագրվող Մեղրու բերդը, որը վերակառուցվել է 18րդ դարում: Ամրոցը միակն է Հայաստանում, որի աշտարակները նախատեսված են եղել հրազենի համար: Շինության յուրահատկությունների շնորհիվ 1723 թ. Մեղրիի բերդը Դավիթ Բեկի գլխավորությամբ կարողացավ դիմակայել թուրքական հարձակումներին:

Մեղրիի մոտ է գտնվում նաև 17-18 րդ դարի Թաղամիրի կամուրջը։

Մեղրիում հայտնի տեսարժան վայրեր են 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին, Սուրբ Հովհաննես, Սուրբ Սարգիս եկեղեցիները։ Սուրբ Հովհաննես եռանավ բազիլիկ եկեղեցին ներսից զարդարված է որմնանկարներով։ Այն հայտնի է որպես Մեղրու վանք և հայկական ճարտարապետության հետաքրքիր օրինակ է։

Մեղրիի ճարտարապետական դիմագծերից են հարթ կտուրով ինքնատիպ տները, որոնցում պահպանվել են փայտի բարձրարվեստ մշակմամբ դարպասներով, դռներով, պատուհաններով։ Մեղրի քաղաքը ճանապարհորդներին գրավում է իր պարզությամբ։

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on